Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների կողմից հազարավոր օտարերկրացի վարձկաններ են կռվում, որոնց թվում կան եկվորներ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Արդբեջանից: Այս մասին TASS-ի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդին Հասունը:
«Ամբողջ աշխարհից նրանց կողմից մարտնչում են մոտ 70 հազար մարդ, իսկ 5-7 հազարը եկվորներ են Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Արդբեջանից: Ոմանք գալիս են ընտանիքներով, նախապատրաստություն անցնում Թուրքիայում: Ֆինանսավորումը Սաուդյան Արաբիայից է: Հրահանգիչներն ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից են»,- ասել է Հասունը:










































