Կատալոնական «Բարսելոնա»-ի արդեն նախկին կիսապաշտպան Չավին բարձր է գնահատել Ալեիշ Վիդալի արարքը, տեղեկացնում է Goal.com-ը:
««Բարսելոնա»-ն հիանալի ֆուտբոլիստ է ձեռք բերել: Երիտասարդ կատալոնացին տուն է վերադարձել: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և միշտ երազել է հանդես գալ «Բարսելոնա»-ի կազմում:
Պարզապես պատկերացրեք, թե ինչ զոհողության է գնացել նա, որպեսզի հանդես գա «կապտանռնագույններ»-ի կազմում: Ոչ բոլորը կցանկանային տեղափոխվել մի ակումբ, որի կազմում չեն կարող հանդես գալ մոտ կես տարի»,- հայտարարել է Չավին:
Հիշեցնենք, որ ֆինանսական ֆեյր փլեյի արգելքի պատճառով «Բարսելոնա» տեղափոխված ֆուտբոլիստները չեն կարող հանդես գալ թիմի կազմում մինչև 2016 թվականի հունվարը:






































