Չինացին դատի է տվել դերասանուհուն, ով նրա կարծիքով՝ հեռուստաէկրանից իրեն նայել է սևեռուն հայացքով։ Այս մասին հայտնում է Fox News-ը:
Շանհայի բնակիչը հայտարարել է, որ դերասանուհին իրեն պատճառել է բարոյական վնաս: Տղամարդը դատի է տվել չինացի ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկին՝ Չժաո Վեյին:
Չինացիների համար նման բողոքներով դատարան դիմելը հեշտացվել է մայիսի սկզբից. ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք դյուրացնում են հայց ներկայացնելու գործընթացը: Դատարաններն իրենց հերթին այժմ դժվարանում են մերժել հայցվորներին: Դրա հետ կապված՝ վերջին ամսվա ընթացքում 29 տոկոսով աճել է դատարան դիմողների թիվը:









































