Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն 2014/15թթ մրցաշրջանում խփած 61 գոլերից 39-ը խփել է կենտրոնական հարձակվողի դիրքից:
Այսպիսով՝ Ռոնալդուն կենտրոնական հարձակվողի դիրքից հեղինակել է իր գոլերի 64%-ը: 2013/14թթ մրցաշրջանում այդ ցուցանիշը կազմում էր 47%:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ մադրիդյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ծրագրում է Ռոնալդուին տեղափոխել հարձակման կենտրոն:
Պորտուգալացին անմիջապես դեմ էր արտահայտվել այդ տարբերակին:







































