Որմզդեղններն ու նապաստակներն առավել ակտիվ են գիշերը, երբ գիշատիչները քնած են, և ոչ թե առավոտյան ու երեկոյան մթնշաղին, ինչպես որ համարվում էր նախկինում:
TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արխանգելսկի մարզի արգելոցի կենդանաբան Ալեքսանդր Ռիկովը: Նա ֆոտոծուղակներ է դրել արգելոցի տարածքում գտնվող անտառներում:
Ռիկովը հայտարարել է, որ իր տեղադրած սարքերի օգնությամբ պարզվել է, որ նապաստակներն ու որմզդեղնները առավել ակտիվ են եղել գիշերային ժամերին և ոչ թե առավոտյան ու երեկոյան, ինչը վերաբերում է նաև ձմեռային ժամերին:
Ռիկովը կենդանիների այդ քայլը բացատրել է գիշերային ժամերին անվտանգ սնվելու հանգամանքով, քանի որ նրանց գլխավոր թշնամիները՝ գայլերն ու արջերը, պակաս ակտիվ են գիշերային ժամերին: Արգելոցի տարածքում ապրում են մոտ 100 որմզդեղն ու 500-600 նապաստակ:







































