Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 11 երկրպագուների, ովքեր առնչություն ունեն 2012 թվականի փետրվարին կայացած «Ալ Մասրի»-«Ալ Ահլի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Գործի հետ առնչություն ունեցող ևս 40 հոգի ազատազրկվել են 5-15 տարով, իսկ 21 մարդ ազատվել է դատարանից:
Հիշեցնենք` նշված խաղի ժամանակ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և սկսել են ծեծել «Ալ Ահլի»-ի խաղացողներին: Այդ պահին թիմը պարտվում էր 1:3 հաշվով: Այդ օրը 74 երկրպագու է զոհվել:





































