Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ իր համար դժվար է համակերպվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտության հետ:
«Շատ դժվար է պարտվել: Մանավանդ այն պատճառով, որ դա իմ առաջին եզրափակիչն է: Մենք վստահ էինք և կարող էինք հաղթել:
Սակայն ցանկանում եմ գովեստի խոսքեր հասցեագրել «Բարսելոնա»-ին: Թիմն արժանի էր հաղթանակի: Այս փորձն ինձ համար մեծ նշանակություն ունի: Հուսով եմ` ապագայում կկարողանամ նվաճել ՉԼ գավաթը»,- Football Italia-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը:









































