«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ամփոփել է նախորդ մրցաշրջանի արդյունքներն ու նշել, որ ոչ ոք չի կարող որոշել կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի ներուժի սահմանագիծը:
Նախորդ մրցաշրջանում Մեսսին 58 գոլ է խփել 57 խաղերում: Դա խելահեղ նվաճում է: Ոչ ոք չի կարող որոշել Մեսսիի ներուժի սահմանագիծը: Անգամ ինքը` Լեոն: Մենք ստեղծեցինք լավագույն եռյակը ֆուտբոլի պատմության մեջ: Նրանք բազմաթիվ ռեկորդներ են սահմանել:
Մենք երիտասարդ թիմ ունենք, ինչը թույլ է տալիս մտածել հաջող ապագայի մասին: Էնրիկեն և Մեսսին կարողացան հաղթանակով ավարտել թիմի վերակազմավորման փուլը: Նրանք հաղթահարեցին դժվարությունները, որոնք, թվում էր, անհաղթահարելի են»,- Goal-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:





































