Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան ողջունել է թիմի նորեկ Սամի Խեդիրային, ով թուրինյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից:
«Բարի գալուստ, ընկեր: Քեզ լավագույնն եմ մաղթում: Հուսով եմ, որ առջևում մեզ հիանալի տարի է սպասվում»,- Twitter-ի իր էջում գրել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` գերմանացին Թուրին է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:








































