Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը` հունիսի 9-ին, ընդունել է կառավարության հրաժարականը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Էրդողանն ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կաբինետի հրաժարականը` նոր կառավարություն ձևավորելու համար անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:
Նշվում է, որ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառավարությունը չի ձևավորվել:









































