Աֆղանստանում ընթացիկ տարում կարտադրվի օփիումի և հերոինի ռեկորդային մեծ քանակություն: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում վերակառուցման հարցերով ԱՄՆ կառավարության գլխավոր տեսուչ Ջոն Սոփկոն, գրում է TASS-ը:
«Նախևառաջ, թմրանյութերի խնդիրը կսրվի»,- խոստովանել է մասնագետը: Նրա խոսքերով` շուտով պաշտոնական տվյալներ կհրապարակվեն այն մասին, որ «այս տարի արտադրությունը կհասնի ցուցանիշների ամբողջ ժամանակաշրջանի ամենաբարձր մակարդակին»:
«Ստույգ թվերը հայտնի չեն, սակայն հենց այդ մասին են ինձ ասում»,- հստակեցրել է Սոփկոն: Նա նաև ասել է, որ Աֆղանստանում օփիումի կակաչի դաշտերը հասնում են ռազմական բազաների սահմաններին:









































