Օդեսայի շրջանների ղեկավարները կընտրվեն մրցութային սկզբունքով, ինչին կարող են մասնակցել նաև նախկին իշխանությունները, հայտարարեց Օդեսայի նոր նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեքշաբթի Օդեսայում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնել է m.ria.ru-ն:
Սաակաշվիլին համարում է, որ դրանք հիմնականում կլինեն նոր մարդիկ:
«10 օրվա ընթացքում նրանք կարող են տալ էլեկտրոնային դիմումներ, այնուհետև հասարակությունը նրանց կքննարկի: Եթե ինձ ինչ-որ մեկը զանգի և ասի, որ դա մեր մարդն է կամ ինչ-որ մեկի բարեկամն է և նման բաներ, նա մեխանիկորեն կորակազրկվի»,- նշել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ է նշանակվել մայիսի 30-ին. նա հայտարարել է, որ պլանավորում է ամբողջությամբ փոխել նահանգի իշխանությունները:










































