Պորտուգալական «Պորտու»-ի ավագ Ջեքսոն Մարտինեսի գործակալ Լուիս Էնրիկե Պոմպեոն խոսել է իր հաճախորդի ապագայի մասին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Կա մի ակումբ, որը պատրաստ է Մարտինեսի տրանսֆերի համար վճարել 35 մլն եվրո»,- հաստատել է գործակալը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իտալական «Միլան»-ի մարզական տնօրեն Ադրիանո Գալիանին ժամանել է Պորտուգալիա և բանակցել «Պորտու»-ի հետ:
Նշվում է, որ բացի «Միլան»-ից, Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Վալենսիա»-ն և «Ռոմա»-ն:






































