Հարվարդի համալսարանի մասնագետները հայտնաբերել են գենային խումբ, որը թույլ է տալիս մարդուն ունենալ իր տարիքից 10 տարի երիտասարդի տեսք։ Այս մասին հայտնում է Svopi-ն։
Մինչ նման եզրակացության հանգելը փորձագետներն ուսումնասիրել են մեկ միլիոն մարդկանց տվյալները։
Նշվում է, որ այդ գենային խումբը հաճախ հանդիպում է աֆրոամերիկացիների մոտ, իսկ ավելի հստակ՝ 20 տոկոս դեպքերում։ Սպիտակամորթների մոտ գենը հանդիպում է կրկնակի հազվադեպ։ Այդ իսկ պատճառով թխամորթները հաճախ են իրենց տեսքից շատ երիտասարդ երևում։









































