Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմը վարձույթի դուրս կգա 2015թ. հոկտեմբերին: Այս մասին հայտնում է Marca պարբերականը:
Ֆիլմի նկարահանումներով զբաղվում է Universal Pictures կինոընկերությունը:
Ռոնալդուն ժամանակակից ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկն է: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Մադրիդյան «Ռեալի» հետ Ռոնալդուն մեկական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
Ռոնալդուն 2 անգամ արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի»:









































