Հայկական զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը, իսկ դրանք ամենօրյա գնդակոծություններ են: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ արձակած կրակոցներին։
Նախարարը նշեց, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Զինված ուժերի կողմից։









































