Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը: Նախարարը պատասխանեց, որ հարցը բավական լուրջ է, և ինքը ոտքի վրա չի կարող պատասխան տալ:
«Բազմաոլորտ, մի շարք հարցեր ծնող խնդիր է: Ես կարծում եմ, որ սա մի իրավիճակ է, որից պետք է դասեր քաղել: Մենք պետք է դասեր քաղենք նաև հետագայի համար»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
Հարցին, թե ի՞նչ դասերի մասին է խոսքը, Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես` և’ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, և’ վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից»:









































