Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը համեմատել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ: Սանչիսի կարծիքով` ժամանակակից ֆուտբոլում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին հավասարազոր որևէ մեկը չկա:
«Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է: Թիմը նրան պարտական է, եթե հաշվի առնենք Քրիշտիանուի մրցունակությունը:
Մեսսին այս սերնդի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ միակն, ով կարողացել է մոտիվացնել Լեոյին և անգամ մասամբ գերազանցել նրան, Ռոնալդուն է»,- Marca-ն մեջբերում է Սանչիսի խոսքերը:






































