ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բրեդ Փիթը միացել է Դևիդ Միշոյի «Պատերազմի մեքենան» ֆիլմի թիմին։ Ֆիլմը պատմում է Աֆղանստանում ԱՄՆ զինված արշավի մասին։ Այս մասին փոխացնում է Spletnik-ը։
Փիթը գլխավոր դերակատարում ունենալուց բացի հանդես կգա որպես Netflix ալիքի ռազմական տրագիկոմեդիայի պրոդյուսերներից մեկը։
Ֆիլմի հիմքում ընկած է Մայքլ Հասթինգսի գիրքը՝ «Խաբեբաներ. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի վայրի ու սոսկալի պատմությունը»։ Բրեդ Փիթը կմարմնավորի զինծառայողի, որի նախատիպը գեներալ Սթենլի Մաքկրիստալն է, որը պաշտոնանկ էր արվել Աֆղանաստանում ԱՄՆ դեսպանին և փոխնախագահ Ջո Բայդենին քննադատելու համար։
Ֆիլմի թողարկումը ծրագրված է 2016 թվականին։














































