ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է բաց թողնել ազգային թիմի առաջիկա խաղերը:
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշրջարի շրջանակներում իտալացիները հունիսի 12-ին հանդիպում են անցկացնելու Խորվաթիայի ընտրանու դեմ: Հունիսի 16-ին Իտալիայի ազգային թիմն ընկերական հանդիպում է անցկացնելու Պորտուգալիայի հավաքականի հետ:
Tmw-ը հայտնում է, որ Վերատին ձկնամկանի վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքում կպարզվի դրա լրջության աստիճանը:
Հիշեցնենք, որ Վերատին Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2012 թվականից: Նա մասնակցել է 12 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ դարձել:








































