G7 երկրների ղեկավարները պատրաստ են Ռուսաստանի նկատմամբ կիրառել նոր նշանակալի պատժամիջոցներ, եթե եզրակացնեն, որ դա անհրաժեշտ է, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է interfax.ru-ն:
«Յոթնյակ»-ի գագաթնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումները կարող են չեղյալ հայտարարվել, եթե Ռուսաստանը կատարի Մինսկի պայմանավորվածությունները:
«Այնուամենայնիվ մենք նույնպես պատրաստ ենք լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մեծացնենք այն գինը, ինչը վճարում է Ռուսաստանը, եթե նրա գործողությունները դա պահանջում են»,- նշվում է փաստաթղթում:









































