Ամերիկացի Արմանդ Պագանելին, որը վիճակախաղի տոմս է վաճառում, 2 տարում 16 անգամ շահել է՝ հայտնում է New York Post-ը: 2013 և 2014թթ. ամերիկացին շահել է ընդհանուր առմամբ 625 հազար դոլար:
Պագանելիի խոսքով՝ իր կինը երբեք վիճակախաղի տոմս չի գնել, քանի որ ազարտային խաղեր չի սիրում:
Պարբերականը նշում է, որ խոշոր գումարներ շահած տոմսավաճառը կարող է կասկածելի թվալ, սակայն իրականում վերավաճառողները իրենց վաճառած տոմսերը ձեռք բերելու իրավունք ունեն: Բացի դրանից՝ Պագանելին շահել է ոչ թե ակնթարթային վիճակախաղով, այլ խաղարկությամբ, որի դեպքում բախտավոր թվերը խաղացողն է ընտրում:
Պագանելին կարծում է, որ հաղթում է ոչ թե հաջողության շնորհիվ, այլ որովհետև շատ տոմսեր է գնում:










































