Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկրորդ հղիության ընթացքում այնքան է վախենում քաշ հավաքելուց, որ արդեն վարձել է դիետոլոգի, որը կհետևի, թե ինչ, երբ և ինչ քանակությամբ ուտել։ Դա կօգնի հետագայում արագ վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո։
Առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո Քիմը դժվարությամբ է կորցրել հավաքած կիլոգրամները, այդ իսկ պատճառով որոշել է այժմ օգտագործել բոլոր կանխարգելիչ միջոցառումները։
InTouch պարբերականի փոխանցմամբ՝ դիետոլոգն արդեն որոշ ուղղումներ է արել Քիմի սննդային նախասիրություններում։
Մասնավորապես, Քիմը հրաժարվել է ֆասթֆուդից, որն ուղղակի պաշտում է։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ նա սնվում է թռչնամսով, մսով, աղցաններով ու բանջարեղենով, զբաղվում սպորտով։










































