Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին:
Մկրտչյանը տեղեկացրել է, որ գործընթացի սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Նա հավելել է, որ որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:









































