Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից փորձեցինք պարզել, թե Տիգրան Կարպետյան-«Ժառանգություն» ալյանսը կարո՞ղ է հաջողություն ունենալ և հասարակության շրջանում վստահություն վայելել։ Ի պատասխան՝ քաղտեխնոլոգն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ այնքա՜ն տարբեր են նրանք ամեն առումով, թե՛ գեոքաղաքական առումով, թե՛ իրենց սկզբնական հակամարտությամբ, թե՛ կրթական ցենզով, թե՛ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ… Ուստի չեմ կարծում, թե այդ ալյանսը կկայանա, իսկ եթե կայանա էլ՝ չեմ հավատում նրա հաջողությանը»:











































