Բրիտանացի ֆոտոմոդել և երգչուհի Քեյթ Մոսը հայտնվել է ոստիկանությունում՝ Easyjet ավիաընկերության ինքնաթիռում միջադեպից հետո։ Ինքնաթիռը Թուրքիայի առողջարանային Բոդրում քաղաքից թռչում էր Լոնդոնի Լուտոն օդանավակայան: Այս մասին գրում է BBC-ն:
Բեդֆորդշիր կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բորբոքված ուղևորուհուն իջեցրել են ինքնաթիռից:
Ընդ որում, ոստիկանությունը ոչ մի գրավոր բողոք 41-ամյա մոդելի վարքագծի կապակցությամբ չի ստացել:
Սակայն Easyjet-ի մամլո ծառայությունը հատուկ ընդգծել է, որ ավիաընկերությունը մտադիր չէ չվերթների ժամանակ հանդուրժել անպատշաճ վարքագիծ և միշտ իշխանություններին տեղյակ կպահի, եթե ինքնաթիռում դեբոշ սարքեն:











































