Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սովորաբար մարդկանց խնդրում է աղոթել իր համար: Հունիսի 7-ին, սակայն, նա դուրս է եկել գործնական հանդիպման շրջանակներից և համանման խնդրանքով դիմել է աթեիստներին: Այս մասին գրում է Reuters-ը:
«Աղոթեք ինձ համար, բայց եթե դուք աթեիստ եք և չեք աղոթում, ինձ հղեք «բարու հոգեհոսանքներ»»,- իսպաներեն կատակել է Հռոմի պապը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի հետ հանդիպումից հետո:









































