Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բացառել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիաի ձևավորման հնարավորությունը։ Այս մասին հայտնոմ է Reuters գործակալությունը։
«Այս ընտրություններով կառավարման նախագահական ձևի և Թուրքիայում բռնապետության մասին քննարկումների վերջն եկավ»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ չեն պատրաստվում Էրդողանի կուսակցության հետ ձևավորել ոչ ներքին, ոչ էլ արտաքին կոալիցիա։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկվել է իշխողի կարգավիճակից։










































