Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սըրը Սյուրեյ Օնդերը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակը որակել է որպես դեմոկրատիայի հաղթանակ, հաղորդում է RIA Novosti-ն:
92% քվեաթերթիկների մշակման արդյունքում կուսակցությունը, որն առաջին անգամ մասնակցել է ընտրություններին, ստացել է ընտրողների ձայների 11.94%-ը` հաղթահարելով 10%-անոց պատնեշը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 41.54%-ը:
«Մենք խորհրդարանում կստանանք 80 տեղ, և մենք երջանիկ ենք: Դա խաղաղության և դեմոկրատիայի հաղթանակն է: Սակայն մենք չենք տոնի այդ հաղթանակը, որպեսզի հաղթաթուղթ չտանք սադրիչների ձեռքը»,- ասել է Օնդերը լրագրողներին:
Նա իր կուսակցության ակտիվիստներին կոչ է արել չլքել ընտրատեղամասերը մինչև արդյունքների վերջնահաշվարկը:









































