Թուրքիայում ձերբակալվել է Դիարբեքիր նահանգում ընդդիմադիր «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունները կազմակերպելու մեջ կասկածյալը: Այս մասին թուրքական TRT Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Դավութօղլուի խոսքերով` տվյալ պահին ձերբակալվածի անունը չի բարձրաձայնվում, քանի որ տարվում է գործի քննությունը: Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ կանեն հանցագործներին հայտնաբերելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Դիարբեքիրում քրդամետ «Ժողովրդա-դեմկորատական» կուսակցության հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, տուժել է ավելի քան 150 մարդ, զոհվել` երկուսը:








































