Միխայել Շումախերի որդին՝ Միկը, «Ֆորմուլա-4»-ում վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Spiegel-ը:
«Վան Ամերսֆորթ» թիմի 16-ամյա մրցարշավորդը մխրճվել է առջևից ընթացող ավտոմեքենայի մեջ՝ վնասելով իր ավտոմեքենայի առջևի աջ անիվը և թևը:
Միկը կարողացել է ինքնուրույն լքել իր բոլիդը:
Նշենք, որ Շումախերի որդին փորձարկումների ժամանակ դարձյալ վթարի էր ենթարկվել:









































