Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել տարեվերջին:
Սիսին ցանկություն է հայտնել, որ մինչև տարեվերջ Եգիպտոսում ձևավորվի ընտրված խորհրդարան. «Ժողովուրդը պետք է ընտրի իր ղեկավարներին, և արդյունքները պետք է ընդունելի լինեն բոլորի համար: Հուսով եմ, որ ընտրությունները կանցկացվեն մոտ ժամանակներս»:
Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ընթացիկ տարվա մարտի 21-ին, սակայն մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ընտրությունները հետաձգվում են անորոշ ժամկետով:







































