France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աշխարհում զգացվում է «պատերազմի մթնոլորտ»:
Հռոմի պապն այդ մասին հայտարարել է Սարաևոյում, ուր նա ժամանել է` մեղմացնելու համար սերբերի, խորվաթների ու մուսուլմանական համայնքների միջև հակասությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապի այցը նվիրված է Բալկաններում պատերազմի ավարտի 20-ամյակին, և որ այցը տևելու է 10 ժամ: Վատիկանը հավատում է, որ Ֆրանցիսկոսն ունակ է դրականորեն ազդել տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքի ճգնաժամը վատթարագույնն է Բալկանների պատերազմներից հետո:









































