Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանում Յանցզի գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 396 մարդու: Եվս 46 մարդ համարվում է անհետ կորած:
«Արևելքի աստղ» նավը խորտակվել է հունիսի 1-ին, փրկվել է 14 մարդ, այդ թվում՝ նավապետն ու ավագ մեխանիկը: Նրանք երկուսն էլ ձերբակալված են և ցուցմունքներ են տալիս:
Հետաքննությանը հաջողվել է պարզել, որ «Արևելքի աստղը» եղել է գերծանրաբեռնված, և որ նավի վրա եղել են բավականաչափ փրկարար միջոցներ: Վերջին տվյալներով` նավի վրա գտնվել է 456 մարդ, որոնցից 405-ը` ուղևորներ, 46-ը` անձնակազմի անդամներ և զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակիցներ:







































