Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ Հովհաննես Թոքմաջյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ինչն է իրականում իր ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև լարվածության պատճառը: Ի վերջո Աշոտյանը Պոլիտեխնիկի բարոյական մթնոլորտը վերակագնելու անհրաժեշտության մասին սկսեց խոսել այն պահից, երբ հայտնվեց Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը:
Հակաթոքմաջյանական հայտարարությունը մինչ հայտնի նամակի սկանդա՞լն էր, որի մեջ ԿԳ նախարարը հիշատակված էր վիրավորական բառերով, թե ամեն ինչ սկսվել է դրանից առաջ: Բացի դրանից հարցրինք նաև՝ ի՞նչ է կարծում, իր կոլեգաները կքվեարկեն իր կատարած աշխատանքի օգտին, թե ինչպես հրահանգեն «վերեւից»:









































