Համացանցում տարածվում է հոլովակը, որի հերոսը Կանադայի Տորոնտո քաղաքի կենդանաբանական այգում ապրող Դա Մաո պանդան է: Որպես փորձ կենդանաբաններն արուի մոտ կանաչ ծածկոց են դրել՝ տեսնելու համար, թե նա դրա հետ ինչ կանի: Պանդան անմիջապես հասկացել է, թե այն ինչպես օգտագործել, հայտնում է Mirror-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դա Մաոն հանգիստ պառկած: Հանկարծ պանդան նկատում է, որ իր մոտ ծածկոց կա և ծածկվում է դրանով:
Մի քանի օրում Դա Մաոյի մասին հոլովակը դիտվել է ավելի քան 41.000 անգամ:







































