ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում կրկին նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Դոնբասի ճգնաժամի դիվանագիտական լուծմանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Օբաման կրկին ընդգծեց, որ ԱՄՆ-ը «վստահորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», և խոստացավ միջազգային գործընկերների հետ օգնել հանրապետությանը բարեփոխումներ անցկացնելուն:
Պորոշենկոն և Օբաման արտահայտեցին «խորը անհանգստություն կապված Ռուսաստանի և անջատողականների միացյալ ուժերի վերջին հարձակումների հետ Դոնեցկի շփման գծի երկայնքով, և կրկին անջատողականներին ու նրանց աջակցող Ռուսաստանին կոչ արեցին խստորեն հավատարիմ մնալ փետրվարին ընդունված մինսկյան Համաձայնագրի պայմաններին»:








































