Օրերս Քեմբրիջի դքսուհի Քեթրինին նկատել են Լոնդոնի սուպերմարկետներից մեկում: Բոլորի ուշադրության կենտրոնում է եղել դքսուհու նիհար կազմվածքը` չնայած, որ մեկ ամիս առաջ է ծննդաբերել,գրում է Life & Style պարբերականը:
Որոշ տվյալներով` ծննդաբերությունից հետո Քեթրինը 29 ֆունտ է կորցրել:
«Քեյթն ակտիվորեն մարմնամարզությամբ է զբաղվում: Մարզասրահում նա շատ է վազում վազքուղու վրա: բացի այդ, նա իր կազմվածքին մեծ ուշադրություն էր դարձնում նաև հղիության ժամանակ` նա շատ էր լողում»,- ասել է Էմմա Սթոունը:
Ծննդաբերությունից հետո Միդլթոնը նորից սկսել է յոգայով զբաղվել: Բացի այդ, Քեյթն ինքն է խնամում որդուն` նրա հետ երկար ժամանակ է անցկացնում և շատ զբոսնում: Նշվում է նաև, որ Քեյթը չի ձգտում շատ արագ նիհարել, քանի որ դա վտանգավոր է առողջության համար:







































