Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Ամեն ինչ սկսվեց այս տեսաերիզի հրապարակումից. Պետրոս Մհերյանը՝ որդու սպանության գործի նոր քննության մասին (բացառիկ տեսանյութ)

«Ամեն ինչ սկսվեց տեսաերիզի հրապարակումից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված որդու սպանությունից 6 տարի անց գործի նկատմամբ իրավապահների այսչափ հետաքրքրվածությունը:

Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մհերյանի սպանության գործի նյութերով Ազգային անվտանգության ծառայությունը այս տարվա մարտին հարուցել է նոր քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ և առանձին վարույթով ուղարկել դատախազություն։

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

«Ինձ համար էլ է տարօրինակ, թե ինչու 6 տարի անց սկսեցին նման հետաքրքրություն ցուցաբերել գործի նկատմամբ: Իրենց ձեռքի տակ կար բոլոր անհրաժեշտ նյութերը, ապացույցներ: Բայց ամեն ինչ սկսվեց իմ կողմից դիսկի հրապարակումից հետո, որից հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սկսեց հայտարարել, թե դա անհեթեթություն է: Դե, թող տեսնեն անհեթեթությունը որն է: Դե, թող հերքեն դիսկի ձայնագրությունը: Սաղ իրենց արած գործն է»,- ասաց Պետրոս Մհերյանը:

Հիշեցնենք, որ Մհերյանը տեսաերիզը ամիսներ առաջ տրամադրել էր «Առաջին լրատվական»-ին, որում բավական հետաքրքիր փաստեր կային: Տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի գլխին բարդելու մասին, և կազմում են այն իրագործելու սցենարը:

Մասնավորապես, այնտեղ խոսք է գնում սպանությունը Գևորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, ում Մհերյանի սպանության գիշերը՝ դեպքից երկու ժամ անց, Ալիկ Սարգսյանը կանչել է իր մոտ, և ինչպես ինքն էր ասել՝ զրուցել հետը: Սարգսյանը դա պատճառաբանում էր նրանով, որ Գևորգ Իգիթյանը Մհերյանի հետ տարաձայնություններ է ունեցել մի քրեական գործի շրջանակներում, ինչի համար մեղադրվել ու դատապարտվել էր Իգիթյանը:

Բացի այդ, տեսաերիզից պարզ է դառնում, որ Ալիկ Սարգսյանը բնավ էլ անմասն չէ փոխոստիկանապետի սպանության գործի բացահայտման «սցենարին»: Տեսաերիզում խոսում են Գևորգ Իգիթյանը և նրա եղբայրը` Խորեն Իգիթյանը, ով նախկինում ոստիկան է եղել:

Խորենը եղբորը հարցնում է, թե ոստիկանապետի, այսինքն՝ Ալիկ Սարգսյանի հետ հանդիպե՞լ է, Խորենն էլ պատասխանում է՝ «հանդիպել է, և նա ամենամեծ գարանտիաներն է տվել, ամեն գարանտիա տվել է»:

Ապա տեսաերիզում խոսք է գնում Գյումրիի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին, ավելի ուշ խոսակցությանը միանում է քննիչ Հեկտոր Սարդարյանը, ով եղբայրներին առաջարկում է որոշել, թե ի վերջո ով է մեղքը իր վրա վերցնում:

«Առաջին լրատվական»-ը Մհերյանից հետաքրքրվեց՝ արդյոք նշված անձինք անցնո՞ւմ են հարուցված նոր քրեական գործով։ «Ես չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ՝ ովքեր են անցնում»,- եղավ պատասխանը:

Պետրոս Մհերյանը նաև ասաց, որ ԱԱԾ-ում հարուցված գործով արդեն իսկ հարցաքննվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում