Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իիտատե գյուղի 102-ամյա բնակիչը ինքնասպան է եղել` չցանկանալով լքել իր հարազատ գյուղը, որտեղ գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
ԻԻտատե գյուղը գտնվում է 39 կմ հեռավորության վրա «Ֆուկուսիմա 1» վթարված ատոմակայանից, սակայն չնայած վտանգավոր էր համարվել 30 կմ շառավղով տարածքը, սակայն այստեղ էլ տարհանման հարց է բարձրացել: Հայտնի է, որ 102-ամյա ճապոնացու ընտանիքում քննարկվել է տարհանման հարցը: Սակայն չցանկանալով լքել հայրենի գյուղը, ճապոնացին այդ զրույցից հետո ինքնասպան է եղել:









































