Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Ուսումնասիրություններ գազալցակայաններում. դադարեցվել է երկու գազալցակայանի շահագործումը

Վերջին օրերին մեր հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Արձանագրվել է 4 դեպք, զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ:

Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար` ՀՀ ՏԿԱԻ նախարարի 01.06.2015թ. թիվ 509-Ա հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում (հունիսի 4-ի դրությամբ) 2 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ («Էլսի սթիլ» ՍՊԸ և «ԳԱՕՄ գրուպ» ՓԲԸ), հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար կայացվել են որոշումներ՝ դրանց հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Տասնյոթ ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 6-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի:

Երկու ԱԳԼՃԿ-ներում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ:

Ուսումնասիրված բոլոր օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների, դրանց կատարման համար պարտականությունների, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին:

ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրություները շարունակվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում