Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում կշարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում: Ավելի վաղ ֆրանսիացին հայտարարել էր, որ կցանկանար ապագայում գլխավորել Պրիմերայի ակումբներից մեկը:
«Առաջիկա մրցաշրջանում կշարունակեմ աշխատել «Կաստիլիա»-ում,-RMC-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
42-ամյա մասնագետը, ով նախկինում հանդես է եկել «արքայական ակումբ»-ի կազմում, գլխավորել է «Կաստիլիա»-ն 2014 թվականին:









































