ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով վիրահատվել է աջ ոտքի ազդրի ոսկրի կոտրվածքից հետո, սկսել է քայլել հենակների օգնությամբ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:
«Հինգշաբթի օրը պետքարտուղարը լսել է Եմենում, Սիրիայում, Իրաքում, Կուբայում և Ուկրաինայում իրավիճակների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների մասին հաշվետվությունները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս պահին Քերին «հենակներով է»:
Հարֆի խոսքերով՝ ստացված վնասվածքի պատճառով «Քերիի ընթացիկ օրակարգը առկախված է»:
Տեղական անզգայացմամբ 4 ժամ տևած Քերիի ոտքը վիրահատել է Մասաչուսեթսի հոսպիտալի վիրաբույժ, նրան բազմիցս բուժած Դենիս Բուրքը: Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել, առանց բարդությունների: Սպասվում է, որ առաջիկայում Քերին դուրս կգրվի հիվանդանոցից:








































