Ցանցահենները կոտրել են ԱՄՆ պետական ծառայողների մասին տվյալների բազան և առնվազն 4 մլն աշխատակցի մասին տեղեկություն ստացել: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ըստ ներքին անվտանգության նախարարության՝ մայիսի սկզբին կոտրվել է ներքին գործերի նախարարության և ԱՄՆ վարչակազմի ծրագրային վարչական վարչության տվյալների բազան:
Հետախուզությամբ զբաղվում է FBI-ը:
Նշվում է, որ կարող են կոտրված լինել ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունների կայքերը: Կարևոր է այն հարցը, թե արդյոք այն առնչվե՞լ է հատուկ ծառայություններին:
Չինաստանը հերքում է իր մասնակցությունն այս միջադեպին:
«Նման հիպոթետիկ մեղադրանքներն անպատասխանատու են և հակաարտադրողական»,- հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը:








































