Ռուսաստանը հետ չի ընդունվի G7, քանի դեռ երկրի նախագահը կլինի Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Associated Press-ին տված հարցազրույցում։
«Կանադան շատ-շատ լրջորեն կհակազդի կրկին այս սեղանի մոտ Պուտինի հայտնվելուն։ Ռուսաստանի վերադարձի համար անհրաժեշտ է կոնսենսուս, սակայն այդ կոնսենսուսը ձեռք չի բերվի»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի ճգնաժամից շատ առաջ Ռուսաստանը կորցրել է զարգացած երկրների խմբին մասնակցելու հիմքը։
«Չեմ կարծում, որ այս առաջնորդի օրոք Ռուսաստանը կարող է երբևէ փոխվել»,- նշել է Հարփերը։