Հունիսի 7-ին Գերմանիայում մեկնարկող G7-ի գագաթնաժողովում կքննարկվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը` կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, գրում է RIA Novosti-ն:
«Մենք կքննարկենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի աջակցությունը մինչև Մինսկի համաձայնագրերի իրականացումը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով` գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի թեման առանցքային կդառնա: Ռոդսը նշել է, որ այդ հարցի շուրջ G7-ը միասնական ճակատով է հանդես գալիս:
Ռոդսը նաև աջակցություն է հայտնել Մինսկի համաձայնագրերին` ընգծելով դրանց կարևորությունը:









































