Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է օգտվել արտասահմանում ուժ կիրառելու հնարավորությունից` որպես սահմանադրական իր իրավունքից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախագահը կարող է օգտվել իր ցանկացած սահմանադրական իրավունքից: Դա նրա իրավունքն է»,- ընդգծել է Պեսկովը:
Նշվում է, որ համաձայն սահմանադրության` նախագահը Դաշնության խորհրդին պետք է խնդրի իրեն թույլ տալ արտասահմանում ուժ կիրառել: