Չինաստանի Գուանչժոու համալսարանի և Իսրայելի Վեյցմանի ինստիտուտի ֆիզիկոսների միջազգային թիմերը, որոնք աշխատում են Ուլֆոմ Լեոնհարդտի գլխավորությամբ, առաջին անգամ ցուցադրել են լույսի հրող ազդեցությունը հեղուկների վրա: Հետազոտությունների արդյունքները և եզրակացությունները հրատարակվել են New Journal of Physics ամսագրի հոդվածում:
Նրանք հայտնաբերել են, որ լույսի իմպուլսը հիմնական ֆիզիկական մեծություն չէ, բայց այն ի հայտ է գալիս լույսի և նյութի փոխազդեցության ժամանակ և կախված է լույսի՝ նյութը դեֆորմացնելու ընդունակությունից:
Լեոնհարդտը և նրա գործընկերները իրենց փորձում ցույց են տվել, որ հեղուկի մակերևույթին կարելի է ստիպել կորանալ դեպի ներս, որը ստացվում է, երբ լույսի ճառագայթի փունջը համեմատաբար լայն է, իսկ հեղուկի մակերեսը՝ մեծ: Իսկ երբ լույսի փունջը նեղ է, իսկ հեղուկի մակերեսը փոքր, ընդհակառակը, լույսը հեղուկին ձգում է վեր: Գիտնականները ապացուցել են, որ լույսը ազդում է ինչպես ջրի, այնպես էլ յուղերի մակերևույթների վրա:
Այդ հայտնագործությունը կարող է օգտագործվել նորարարական տեխնոլոգիաների մեջ:









































