Կատալոնական «Բարսելոնա»-ն կերկարաձգի թիմի հարձակվող Պեդրոյի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` Պեդրոն «Բարսելոնա»-ում կմնա մինչև 2019 թվականը: 27-ամյա իսպանացու հրաժարագինը կկազմի 150 մլն եվրո:
Հավելենք, որ վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույններ»-ի հետ լրանում էր 2016 թվականին:
Հավելենք նաև, որ Պեդրոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալ»-ը:








































