Հետազոտողները պարզել են, որ մարդկանց հակվածությունն այս կամ այն երաժշտական ժանրին ուղիղ կապ ունի կրթության և եկամտի մակարդակի հետ։ Այս մասին ասվում է Canadian Review of Sociology պարբերականում հրապարակված հոդվածում։
Հարցմանը մասնակցել է Վանկուվերի և Տորոնտոյի 1600 բնակիչ։ Նրանց ընտրության համար տրվել է 21 երաժշտական ժանր։
Պարզվել է, որ մարդիկ, ովքեր չեն ավարտել համալսարանը կամ ունեն եկամտի համեմատաբար ցածր մակարդակ, նախընտրել են լսել քանթրի, դիսկո, ռեփ, հեվի մետալ երաժշտություն, ինչպես նաև կինոնկարների երգեր։ Բարձր կրթություն ունեցող և բավարար բարձր աշխատավարձ ստացող մարդիկ նախապատվություն են տվել դասական երաժշտությանը, բլյուզին, ջազին, օպերային, ռեգգիին և ռոքին։











































